Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը չի կարող նստել և սպասել Ալիևի քմահաճույքներին. Գևորգ Մելիքյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

-Թվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ձևաչափից որևէ դժգոհություն վերջին փուլում չկա, բայց ամեն դեպքում Լավրովը խոսում է այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դեր ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ՌԴ արտգործնախարարության  խոսնակն էլ վերջերս հանդես եկավ՝ նշելով, որ Ռուսաստանը կողջունի Թուրքիայի կառուցողական դերը ԼՂ հիմախնդրի հարցում: Ի՞նչ միտումներ եք տեսնում:

-Մենք դա պետք է ռուս-թուրքական հաշտեցման և հարաբերությունների բարելավման համատեքստում դիտարկենք, կարծում եմ՝ այստեղ առավելապես հասցեատերը Թուրքիան է, և Թուրքիայի հետ կապված զարգացումների տրամաբանության մեջ է, որ Ռուսաստանը փորձում է նման ժեստեր անել Թուրքիային, և նաև միգուցե հասկացնել Հայաստանին, որ հնարավոր է փոխզիջումային ինչ-որ տարբերակներ լինի, և եթե Հայաստանը զիջումներ անի ԼՂ հարցում, ապա կարելի է դրան միացնել նաև թուրքական գործոնը, սահմանի բացումը: Հայաստանը բազմիցս պնդում է և ամեն տեղ հայտարարում, որ Թուրքիան պետք է բացի սահմանը Հայաստանի հետ և այլն: Եվ Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը ինչ-որ բաներ պետք է անի, որի դիմաց Թուրքիան պետք է բացի սահմանները: Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթաց կլինի, այլ հարց է, թե դա հայանպաստ կլինի, թե ոչ, բայց ստատուս քվոյի  որոշակի փոփոխություն կլինի, և մյուս կողմից՝ կփոխվի նաև հայ-թուրքական հարաբերությունների ստատուս քվոն, և Ռուսասատանը կարծես փորձում է ձիով քայլ անել, հնարավորություն տալ Հայաստանին երկու կողմում ստատուս քվոյի փոփոխության հասնել, որը, կարծում եմ, գլոբալ առումով ավելի շատ բխում է Ադրբեջանի շահերից: Թեև պետք է նշել, որ Ադրբեջանն այնքան էլ ոգեշնչված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ:

Բայց եթե նայենք այն տեսանկյունից, որ միգուցե խոսքը կրկին ԼՂ-ում Հայաստանի կողմից զիջման մասին է, միգուցե Ադրբեջանը չարգելափակի, ինչպես որ նախկինում տեսանք, 2009-ից հետո ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, և ԼՂ հիմանխնդիրը չմիացվեց հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Հայաստանը, կարծում եմ, պետք է շատ հստակ իր դիրքորոշումն արտահայտի: Շատ վատ է, երբ արտաքին քաղաքականություն վարողները ամեն ինչ թողնում են առկախված, միայն վերլուծաբանները կամ լրագրողներն են, որ փորձում են հասկանալ, թե ինչ է մտածում Հայաստանի  իշխանությունը, արդյո՞ք պայմանավորված է այս հայտարարությունը Հայաստանի հետ, թե ոչ, Հայաստանը ի վերջո կարձագանքի: Թեև մենք գիտենք, որ Հայաստանն արձագանքեց՝ արտգործնախարարության մակարդակով, Տիգրան Բալայանը և Շավարշ Քոչարյանը  բավականին կտրուկ արձագանքնեցին, որ Թուրքիան որևէ դերակատարություն չի կարող ուենալ այդտեղ, և Թուրքիան միակ բանը, որ կարող է անել, դա այն է, որ կարող է բացել հայ-թուրքական սահմանը և նաև չխրախուսել Ադրբեջանի ապակառուցողական քայլերը:

Լավրովը չի կարող հենց այնպես հայտարարություն անել, այլ հարց է, թե ինչ ժամկետի համար է ասված, որ պահից սկսած Թուրքիան կարող է միանալ: Այս պահի դրությամբ՝ Հայաստանն իհարկե մերժելու է, հրաժարվելու է այդ, այսպես ասած, ծառայություններից, և պարզ է, որ առանց հայկական կողմի համաձայնության հնարավոր չէ Մինսկի խմբի համանախագահությունում փոփոխություն  կատարել:

-Սա Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությո՞ւն է լինելո՞ւ, թե դրան զուգահեռ:

-Մենք գիտենք, որ Թուրքիան Մինսկի խմբի մաս է կազմում, բայց ոչ համանախագահության, այսինքն՝ այսպես թե այնպես Թուրքիան կարող է իր առաջարկներն անել, ինչպես մյուս անդամ երկիները, բայց դերակատարություն կարող է ունենալ, եթե գործընթացի մեջ ներգրավվի, իսկ դրա համար միակ դուռը Մինսկի խմբի համանախագահությունն է, և դռան բանալիներից մեկը Հայաստանի ձեռքին է. և Հայաստանը կարգելափակի Թուրքիայի ցանկացած նկրտում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում