Դերասան Դենիել Ռեդկլիֆը շվեդ ռեժիսոր Եսփեր Գանսլանդթի առաջին անգլալեզու ֆիլմում կմարմնավորի օդաչու-մաքսանենգի, հայտնում է Starslife-ը: Օրվա ընթացքում նա փոխադրում է Թմրանյութերի վերահսկողության հարցերով վարչության անդամների, թմրակարտելի անդամների և այլն:
Ֆիլմն անվանվել է «Բեռնակիր ձի»: Սցենարի հեղինակը Ադամ Շուլցն է, պրդյուսերները՝ Փոլ Շիֆը և Ջեֆ Էլիոթը:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն այս տարվա նոյեմբերի վերջին, պրեմիերայի ամսաթիվը չի հաղորդվում: