Եգիպտոսի վերաքննիչ դատարանը շաբաթ օրը մերժել է 2012 թ. վերջին «Ալ-Իթթիհադիա» նախագահական պալատի մոտ անկարգությունների գործով 9 դատապարտվածների խնդրանքը, հայտնում է «Ինֆիրադ» լրատվական պորտալը: Բողոքարկողների թվում եղել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին, որն այդ գործով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Դատարանը նաև հաստատել է հրապարակված վճռի օրինականությունը:
2015 թ. ապրիլի 21-ին Կահիրեի քրեական դատարանը Մուհամմեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման 2012 թ. վերջին Կահիրեում «Ալ-Իթթիհադիա» նախագահական պալատի մոտ տեղի ունեցած դեպքերի ընթացքում ուժի կիրառման համար: