Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Ընդդիմությունը տափակացել է, այն, այլևս sexy չէ. Օրակարգ ընդդիմության համար

Ընդդիմությունը տափակացել է, այն, ինչ ասում է, այլևս sexy չէ, զանգվածներին չի հուզում և չի մոբիլիզացնում։ ՏԻՄ վերջին ընտրություններում հանրապետականների խնդիրները ավելի շատ հենց պետք է դիտարկել որպես հանրապետականների պրոբլեմներ և ոչ այնքան՝ որպես ընդդիմության հաջողություն։ Պարզապես մարդիկ հոգնել են կոռումպացված ու դատարկախոս իշխանություններից և չեն ուզում նրանց օգտին քվեարկել։

Ընդդիմությունը չի ուզում և չի կարողանում գտնել այն կարևորը, որը պետք է հուզի հասարակությանը և գրավի դեպի իրեն։ Պատճառները տարբեր են. մի մասը կարծում է, որ ժողովրդի բոլոր ձայներն անխոս իրենն են, և հիմնական խնդիր է տեսնում դիտորդներ ու հաշվիչներ ձեռք բերելը, մյուս մասը չգիտի, թե ինչքան են մնալու ընդդիմություն, և երբ է Սերժ Սարգսյանն իրենց ետ կանչելու իշխանական կերատաշտի մոտ, ու այդ առումով, համենայնդեպս, աշխատում է չհայհոյել և հարաբերություններ չփչացնել, երրորդները չեն հասկանում, թե որտեղ են հայտնվել, անուն են փոխում, որ լավ լինի, ու միևնույն է՝ չի ստացվում։

Կան որոշակի շտամպներ, որ այս ընթացքում բոլորը յուրացրել են. գողություն, կոռուպցիա, ընտրախախտումներ, մարդու իրավունքների խախտումներ։ Սրանք բոլորն են ասում, բայց անհավես են ասում, մի տեսակ որպես հերթապահ ֆրազներ՝ մինչև այնքան ձգձգեցին, որ վարչապետն ինքը սկսեց խոսել գողությունից, այսինքն՝ այս փաստարկները փախցրեց ընդդիմության տակից։

Ընդ որում, կոռուպցիան ու նրանից ածանցված մտքերը այն ծամոնն են, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են անվերջ ծամել։ Ապրիլյան պատերազմը կարծես մի պահ հիշեցրեց, որ մենք Ադրբեջանի հետ դեռևս պատերազմի մեջ ենք, և Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության մասին: Հետո այս մտքերը փոխարինվեցին 800 հա-ի մասին մտահոգությամբ, և ընդդիմությունն ու իշխանությունը կրկին միասնական էին։

Այսինքն՝ չկա մի էական հարց, որը ընդդիմությանը տարբերակի իշխանությունից, խնդիրը միայն այն է, թե ում է հնարավորություն տրված բյուջեից օգտվելու։

Իրականում, սակայն, կա մի կարևոր սահմանագիծ, որը կարող է տարբերակել իշխանական կուսակցությունը ոչ իշխանականից։ Դա Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն է։ Իշխանությունը և, հետևաբար, նրան կից ուժերը իրենց լեգիտիմությունը ստանում են Կրեմլից: Ընդհանրապես, մեր իշխանության լեգիտիմությունը հենված է այդ 3 կետերի վրա. կոռուպցիա, Ղարաբաղյան խնդրի չլուծվածություն և Ռուսաստան, սակայն այս եռամիասնության մեջ Մոսկվայի դերն առանձնահատուկ է, քանի որ Ղարաբաղյան խնդրի ձգձգումն ու կոռուպցիան կրկին քաջալերվում ու սնվում են Մոսկվայից։

Սակայն Ռուսաստանը ոչ միայն իշխանության, այլև շատ ընդդիմադիր ուժերի գոյության իմաստն է ապահովում այն հաշվարկով, որ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռանա, ապա եկող ուժը նույնպես լինի ռուսամոլ և Մոսկվայի կողմից լեգիտիմություն մուրացող։ Այս առումով, իհարկե, նա ընդդիմադիրներին սարքում է մահակ Սերժ Սարգսյանի գլխին։

Իրական ընդդիմության համար, որը պետք է կռիվ տա ոչ միայն իշխանության, այլև ռուսական կեղծ ընդդիմադիրների դեմ, խնդիրը կարծես թե պարզ է դառնում. ռուսական գաղութատիրության դեմ պայքարը պայքար է նաև կոռուպցիայի դեմ, ԼՂ խնդրի լուծման համար, կեղծ ընդդիմության դեմ։

Հասկանալի է, որ այս դեպքում առաջին հերթին պետք է պայքար մղել հայկական սերիալներից ու ռուսական Россия-24-ից զոմբիացած մարդկանց մտքերի համար, որ պայքարի մեջ անհրաժեշտ է հաղթահարել տոտալ անպաշտպանվածության ու անօգնականության զգացումը, որի միակ փարատիչը Ռուսաստանն ու Սերժ Սարգսյանն են։ Համապատասխան լրատվամիջոցների բացակայության դեպքում սա բավականին ծանր գործ է, բայցև՝ արժեցող ու շնորհակալ, քանի որ պարգևը լինելու է Հայաստանի անկախությունն ու փրկությունը։

Միաժամանակ, ապագաղութացման թիրախի ընտրությունը հնարավորություն կտա ինտելեկտուալ կաուզիստիկայի և միասնականության հունի մեջ գցել տարբեր, թվում է՝ իրարից անկախ երևույթները՝ ինչպիսիք են տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան ու մանր գողությունը, ընտրակեղծիքներն ու ԸՕ-ի շուրջ ձեռնածությունները, գազի բարձր գինն ու «Նաիրիտը», Ղարաբաղյան խնդրի չլուծվածությունը, հայ-թուրքական փակ սահմանն ու ապրիլյան պարտությունը, ինչպես նաև այն, որ տանկերի ու «Սմերչների» դեմ մեր հիմնական զենքը հայրենասիրությունն էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում