ՄԱԿ-ը մեղադրել է սիրիական իշխանություններին երկրի տարածքում երրորդ քիմական հարձակումն իրականացնելու մեջ։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գաղտնի զեկույցում։
Զեկույցը հիմնված է 13-ամսյա հետաքննության արդյունքների վրա, որն անցկացրել է ՄԱԿ-ը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համատեղ։
Դրանում հաստատվում է, որ քիմիական զենքը կիրառվել է 2015 թվականի մարտի 16-ին, Իդլիբ նահանգի Կամինաս բնակավայրում։