ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ գրոհայինները գնդակահարել են մարդկանց քաղաքի ծայրամասում։ Զոհերն առավելապես տղամարդիկ են եղել, սակայն պարբերականի տվյալներով՝ զոհերի թվում եղել են նաև երեխաներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ը մոտ 550 խաղաղ ընտանիք է պատանդել և տեղավորել նրանց Մոսուլում իր օբյեկտներից անմիջական հեռավորության վրա որպես կենդանի վահան ընդդեմ Իրաքի ուժերի և միջազգային կոալիցիայի։
Իր հերթին ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ իսլամիստները մոտ 40 խաղաղ բնակչի են ոչնչացրել քաղաքամերձ գյուղերից մեկում։