Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ՊՆ-ը բողոք է հայտնել ոչ վաղ անցյալում Հարավ-Չինական ծովի վիճելի կղզիների մոտ ամերիկյան էսկադրոնային ականակրի պարեկության կապակցությամբ։
Չինաստանի ՊՆ-ն ամերիկյան կողմի գործողությունները որակել է որպես «ապօրինի» և «միտումնավոր սադրանք»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ USS Decatur էսկադրոնային ականակիրը անցել է Պարասելյան (չինական անվանումը՝ Սիշա) կղզիներից 12 ծովային մղոն հեռավորության վրա։
Չինաստանի ՊՆ-ն ամերիկյան կողմին մեղադրել է իր ռազմանավը միտումնավոր Չինաստանի տարածքային ջրեր ուղարկելու համար, ինչը և նա որակել է որպես ապօրինի պահվածք և միտումնավոր սադրանք։
Չինաստանի ՊՆ-ը տեղի ունեցածի համար բողոք է հայտնել ամերիկյան կողմին և կոշտ զգուշացում է արել նրան։ Հայտարարության մեջ նշված է, որ ամերիկյան կողմի այդ գործողությունը լրջորեն խաթարել են փոխադարձ վստահությունը։