Notimex-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Մեքսիկայի հետ սահմանին նոր ստորգետնյա թունելի հայտնաբերման մասին, որն օգտագործվել է թմրանյութեր ուղարկելու համար։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ թունելում առգրավվել է երկու տոննա թմրանյութ, որը պատրաստ է եղել առաքման։ Թմրանյութի տեսակը չի հաղորդվել։
Ստորգետնյա թունելը գտնվում է մեքսիկական Տիխուանի օդանավակայանի հարևանությամբ՝ տեղի դաշնային ոստիկանության շտաբ-բնակարանից մի քանի փողոց հեռավորության վրա։
Վերջին տարիներին ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին գնալով ավելի շատ են հայտնաբերում նման թունելներ։ Դրանք թմրանյութերի շրջանառությունից բացի, կիրառվում են Մեքսիկայից ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ ներգաղթյալներ ապօրինաբար տեղափոխելու համար։