Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

Բոյկոտ, ընդվզում, Նոր Հանրապետություն. Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի համատեղ հոդվածը

2015թ. կանխատեսել էինք, որ առնվազն 2017թ. իրական, այսինքն՝ Հայաստանում ապրող, ընտրազանգվածի մեծամասնությունը կհայտնվի ռեժիմի վերահսկողության տակ: Եվ այդ կանխատեսման վրա հիմնվելով եզրակացրել էինք, որ այլևս անհնար է հույս փայփայել, թե ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել ռեժիմին, ուստի նրան հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով:

Արդեն իրականացած այս կանխատեսման համար բավարար էր դիտարկել այն գործընթացները, որոնց պատճառով.

ա) ընդդիմադիր և ակտիվ ընտրողների քանակը արագ տեմպերով նվազում է, քանի որ հատկապես նրանք են շարունակում զանգվածաբար հեռանալ երկրից,

բ) ընդդիմադիր և ակտիվ ընտրողները շոշափելի քանակով և արագ տեմպերով կորցնում են տնտեսական ու քաղաքական անկախությունը և իրենց հաշվին ավելացնում ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ընտրազանգվածը:

Հայաստանյան իրականությանը քաջածանոթ բոլոր ողջամիտ և ազնիվ մարդկանց համար մեր այս տեսակետն այլընտրանք չունի: Սակայն երկու հանգամանք մեզ դրդեցին նախկինում ներկայացրած մեր փաստարկումների հաշվառմամբ ավելի հանգամանալից կերպով անդրադառնալ հարցին: Այդ հանգամանքներն են.

ա)«Սասնա Ծռեր» խմբավորման գործողության ազդեցությամբ հասարակության և ամբողջ հայության շրջանում, պետական կառավարման համակարգում, առաջին հերթին՝ քաղաքական դաշտում և արտաքին հարաբերությունների ասպարեզում առաջացած նոր իրավիճակը, որը ոչ միայն ավելի հիմնավոր է դարձնում մեր տեսակետը, այլև պահանջում է օր առաջ կյանքի կոչել այն:

բ) հերթական անգամ ռեժիմին լեգիտիմացնող, և ըստ այդմ՝ մեզ սպառնացող գոյութենական ճգնաժամի խորացմանը նպաստող ընտրություններին մասնակցելու գործողությունները, որոնք այդ նոր իրավիճակն անտեսելով համառորեն շարունակում է կատարել իրեն ընդդիմադիր անվանող կուսակցությունների մեծամասնությունը:

Այս հանգամանքի հաշվառմամբ դիտարկենք մեր տեսակետի նորովի հիմնավորումը հասարակական, ներքաղաքական և արտաքին հարաբերությունների փոխկապված համատեքստերում՝ զուգահեռաբար նկատի ունենալով դրանցում ռեժիմի, կուսակցությունների և ընտրողների վարքագծի կարևոր պարամետրները:

Հասարակական համատեքստ

  • «Սասնա Ծռեր»-ի գործողությունը քաղաքականապես ակտիվ մարդկանց ցույց տվեց ընդվզման մեթոդի արդյունավետությունը և նրանց շրջանում վերջնական ու անդառնալի կերպով ամրագրեց այն մոտեցումը, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է, ուստի ռեժիմին կարելի է ծնկի բերել միայն ընդվզմամբ: Դա էր նաև պատճառը, որ ՊՊԾ գնդից «Սասնա Ծռեր» խմբավորման դուրս գալուց և ձերբակալվելուց հետո հանրահավաքային ալիքը մարեց: Մարդիկ այլևս չեն ցանկանում մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կապված չեն ուժային դիմադրության բաղադրիչ ունեցող ընդվզման հետ: ՏԻՄ ընտրությունների արդյունքներն էլ իրենց հերթին նպաստում են այդպիսի արմատական տրամադրությունների ծավալմանը:
  • Ընդդիմադիր ընտրողները նախկինում մոբիլիզացվում էին միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ երևույթն ուներ երկու հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ պետական կառավարման համակարգը խանական բուրգ է, ուստի բուրգի գլխին կանգնած անձին փոխելու հույսը համախմբում էր մարդկանց: Երկրորդ պատճառը կապված է համակարգի կառուցվածքի, բովանդակության և դրանց վերաբերյալ հասարակական ընկալումների հետ: Համակարգի մաս կազմող կուսակցությունները կայացած չեն, չունեն գաղափարախոսական-ծրագրային իրական բովանդակություն, ուստի ընտրողները նրանց տարբերում են ոչ թե գաղափարներով ու ծրագրերով, այլ՝ առաջին դեմքերով: Ընդ որում՝ կուսակցություններն ընկալվում են որպես դրանց առաջին դեմքերի կցորդներ, որոնց միակ առաքելությունը այդ առաջին դեմքերին երբևէ նախագահ դարձնելն է: Հակառակ պարագայում դրանք քաղաքական կատեգորիա չեն համարվում և քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում: Միակ բացառությունը ՀՅԴ-ն է իր անցյալի շնորհիվ, սակայն նրա ղեկավարության հատկապես վերջին շրջանի գործունեությունը վարկաբեկում է ոչ միայն նրան, այլև կուսակցություն երևույթն առհասարակ: Նման իրավիճակում ընտրողների մեծ մասի վարքագիծը որոշում է ոչ թե գաղափարական-գիտակցական, այլ անձերով պայմանավորված հոգեբանական գործոնը: Այս ամենի հետևանքով քաղաքացիները քաղաքական վարքագիծ են դրսևորում միայն այն դեպքում, երբ գործ ունեն անձերի, այլ ոչ թե կուսակցությունների հետ: Դրա վկայությունն է թեկուզ այն փաստը, որ մինչ օրս խորհրդարանական ընտրությունները ոչ մի լուրջ ներքաղաքական գործընթաց չեն հարուցել, իսկ հասարակությունն անմիջապես հաշտվել է դրանց կեղծված արդյունքների հետ: Ծանրակշիռ ապացույց է նաև այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների ժամանակ փաստացի հաղթած ընդդիմադիր թեկնածուների ղեկավարած կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում շատ քիչ ձայներ են ստացել: Նման իրավիճակում, երբ արդեն չկան նախագահական ընտրություններ, նախագահի ինստիտուտը փաստացի զրոյացվել է, նրա մոբիլիզացնող հատկությունը մարդկանց ընկալումների մեջ լղոզվում ու տարրալուծվում է, և քաղաքացիներն այլևս ընտրությունների հետ լուրջ հույսեր չեն կապում:
  • Այն պայմաններում, երբ միակ լուծումը համարվում է ընդվզումը, «ընտրություն» երևույթի, ուստի նաև դրա միջոցով աշխատող քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ խորանում և գերակշռող են դառնում անվստահության, մերժման և անգամ՝ հակադրվելու տրամադրությունները: Նման տրամադրությունների ձևավորմանը էապես նպաստում է այն հանգամանքը, որ ընտրություններն իրավացիորեն համարվում են ռեժիմի վերարտադրության մեխանիզմ, իսկ դրանց մասնակցելը՝ ռեժիմին լեգիտիմացնող գործողություն:
  • Անհասկանալի և անընդունելի է դառնում անգամ ընտրությունները որպես ընդվզման առիթ դարձնելու մարտավարությունը, քանի որ նախ՝ մարդիկ ուզում են օր առաջ փոփոխության հասնել, ապա նաև՝ վերը նշված պատճառներով մարդկանց համար հասկանալի է դարձել, որ իմաստ չունի հերթական անգամ լեգիտիմացնել ռեժիմին, ինչ է թե դա կարող է դառնալ կամ չդառնալ ընդվզման առիթ: Այս առումով որոշիչ է այն հանգամանքը, որ ընտրողների ամենաակտիվ մասը չի մասնակցելու ընտրություններին, ուստի նաև չի պայքարելու դրա արդյունքների համար:

Ներքաղաքական համատեքստ

  • Ներքաղաքական կյանքը զրոյացել է, կուսակցությունները չեն կայացել, եղածն էլ փոշիացել է ու գրեթե ամբողջությամբ հայտնվել ռեժիմի վերահսկողության տակ: Այս և վերը նշված հասարակական ընկալումների փոփոխությունների պատճառով կուսակցությունները գրեթե ամբողջությամբ կորցրել են նախկինում ունեցած քիչ թե շատ կայուն ընտրազանգվածները:
  • Ընտրությունների ժամանակ ռեժիմը հանդես է գալու մեկ ուժի տեսքով, մինչդեռ «ընդդիմությունը» լինելու է գերմասնատված ու փոշիացած: Դրա վառ օրինակը Գյումրիի ՏԻՄ ընտրություններն էին:
  • Քաղաքական վերնախավը ինչպես ռեժիմի, այնպես էլ «ընդդիմության» մասով չի յուրացրել ժողովրդավարական մշակույթը և չի կրում այն, ուստի նրա մասնակցությամբ ընտրությունների փոխարեն լինելու է քաղաքական առևտուր և բեմականացում:
  • Սահմանադրության 89-րդ հոդվածը պարտադիր է համարում խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Նման իրավիճակում ռեժիմի հետ մրցակցելու կարողություն չունեցող փոքր և թույլ «ընդդիմադիր» կուսակցություններն իրար հետ են մրցելու «ընդդիմության» համար նրա հատկացրած փոքաթիվ տեղերի համար և միմյանց ջլատելով էլ ավելի թույլ, փոշիացած ու քիչ ձայներով են հասնելու եզրագծին կամ ուղղակի դուրս են մնալու պայքարից: Այս երևույթն իր համար արդյունավետ դարձնելու համար ռեժիմը կարող է ասպարեզ նետել բազմաթիվ գրպանային կուսակցությունների և ստեղծել կառավարելի քաոս:
  • Իր հերթին՝ ռեժիմն ամեն ինչ անում է առանց այն էլ լուրջ քաղաքական հետաքրքրություն չառաջացնող խորհրդարանական ընտրությունները բացարձակապես ապաքաղաքական և կանխորոշված արդյունքով հերթական ու ձևական միջոցառման վերածելու նպատակով: Դրան նպաստում է նաև իբրև թե անկուսակցական վարչապետի և «պրոֆեսիոնալ» կառավարության ֆենոմենը:
  • Նախորդ բոլոր, այս թվում՝ վերջին ՏԻՄ ընտրությունների օրինակով կարող ենք փաստել, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում խորհրդարանական տեղեր ՀՀԿ-ից բացի ստանալու են որոշակի ընտրազանգվածի նկատմամբ ազդեցություն ունեցող այն «ընդդիմադիր» կուսակցությունները, որոնց ստեղծել է գաղութային վարչակազմը, կամ որոնք առևտրի մեջ են մտել նրա հետ և նշված պատճառներով ստեղծվել կամ դարձել են վարչակազմի նույնպիսի բաղադրիչ, ինչպիսին ՀՀԿ–ն է: Նրանք ՀՀԿ-ի հետ նախապես համաձայնեցված դերաբաժանմամբ են մտնում «ընտրությունների» գործընթացի մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարության պատրանք և մոլորեցնելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրողներին՝ ստանալ նրանց ձայները և թույլ չտալ, որ այդ ձայներն ստանան քիչ թե շատ ընդդիմադիր այլ կուսակցությունները: Դրանով իսկ՝ նրանք ռեժիմի համար վերահսկելի են դարձնում ընտրական գործընթացը և ապահովում են ռեժիմի ու գաղութային վարչակազմի վերարտադրությունը: Բնականաբար՝ նրանք ՀՀԿ-ի հետ միասին օգտվում են խախտումներ կատարելու «իրավունքից» և նրա հետ միասին են յուրացնում ժողովրդի իշխանությունը՝ հանդես գալով որպես միասնական հանցավոր համագործակցություն: Ժողովրդին մոլորեցնելու նպատակին են ծառայում նաև նման կուսակցությունների «ընդդիմադիր» դեմարշները, որոնցից վերջինը ընտրակեղծարարության տաճար ԿԸՀ-ի կազմը վերնըտրելուց  անմիջապես հետո նրա և նրա նախագահի հասցեին Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունները ներկայացնող պատգամավորի հնչեցրած ամպագոռգոռ քննադատությունն էր:
  • Վերը նշվածից բացի, «ընդդիմադիր» կուսակցությունների համար առաջացել է այնպիսի իրավիճակ, որ առանց ռեժիմի աջակցության կամ թույլտվության նրանք չեն կարող հաղթահարել 6% շեմը և տեղեր ստանալ խորհրդարանում: Եթե ռեժիմը նախկինում գողանում էր այդ կուսակցությունների ձայների մի մասը, ապա ներկայումս դրա կարիքը չունի, ուստի դրանք խորհրդարանում տեղեր ստանալու համար պետք է նույնպես մասնակցեն ժողովրդավարության պատրանք ստեղծող բեմականացմանը, աչք փակեն ռեժիմի ու նրա հետ գործակցող կուսակցությունների կատարած ընտրախախտումների վրա և աշխատեն շահել ռեժիմի բարեհաճությունը՝ այսպիսով հանցակից դառնալով նրան:
  • Ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը, տեղամասերի տարածքների տեսագրումը և այլ նորամուծությունները, ինչի վերաբերյալ ռեժիմի համաձայնությունը դարձել է նրա և «ընդդիմության» քարոզչության անկյունաքարերից մեկը, իրականում արդեն ոչ մի նշանակություն չունի: Նախ՝ որովհետև ռեժիմն արդեն կարող է ընտրություններին մասնակցողների ձայների մեծամասնությունն ստանալ առանց ընտրության օրը տեղամասերում կատարվող այնպիսի զանգվածային կեղծիքների, որոնք կապված են ընդդիմադիր ընտրողների ձայները գողանալու և Հայաստանում չապրող կամ արդեն մահացած ընտրողների ձայներն օգտագործելու հետ: Հիմնական խախտումները կատարվելու են տեղամասից դուրս և դրսևորվելու են ընտրողների կամքի վրա ազդելով ու նրանց ուղղորդելով: Բացի այդ՝ ռեժիմի հետ գործակցող կամ նրա կանոններին ենթակա «ընդդիմադիր» կուսակցությունները չեն միավորվելու և չեն կարողանալու ստեղծել բավարար ռեսուրս, որն ի վիճակի կլինի համատարած կերպով ստուգել ցուցակները և հետամուտ լինել կեղծիքների բացահայտման ու բողոքարկման գործին:

Արտաքին քաղաքական համատեքստ

  • Ռուսական գաղութատիրությունը հետզհետե ավելի շոշափելի և ազդեցիկ է դառնում: Պետության ինքնիշխանության կորստի վտանգի պայմաններում ակտիվ քաղաքացիները ընդհանրապես մերժում են գաղութային վարչակազմի հսկողությամբ և նրա կանոններով տեղի ունեցող և հօգուտ գաղութատիրոջ կանխորոշված արդյունքներով ընտրությունները և դրանց մասնակցող ուժերին ու գործիչներին՝ այդ ամենը համարելով եթե ոչ դավաճանություն, ապա առնվազն՝ դրան նպաստող ուժերի վատնում: Այս պատճառով ակտիվ քաղաքացիները կողմնորոշվում են դեպի ազգային-ազատագրական պայքարի հարթություն և ընդվզման գործողություններ, իսկ պասիվ քաղաքացիները հաշտվում են «իրականության» հետ և ընդդիմադիրների հետ հույսեր չկապելով ավելի կառավարելի են դառնում ռեժիմի համար, ուստի հուսահատ և անտարբեր կերպով ձայնը տալու են ռեժիմին:
  • «Սասնա Ծռեր»-ի գործողության շնորհիվ Արևմուտքն արդեն խոսում է ռեժիմի լեգիտիմության ռեսուրսի բացակայության կամ անբավարարության մասին: Դիրքորոշման այդպիսի փոփոխությունը հետևանք է այն բանի, որ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը աջակցում կամ համակրում է «Սասնա Ծռեր»-ին: Հայաստանում օրըստօրե ծավալվող ինքնիշխանության ձգտման և հակառուսական տրամադրությունների ֆոնին Արևմուտքի նման քայլը Կրեմլին մղում է ուղիղ կառավարման մակարդակով և շատ ավելի ակտիվ ու կոշտ կերպով միջամտելու հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և օժանդակելու իր դրածո կլանի վերարտադրությանը: Դրա առարկայական դրսևորումներից է էմիսարի կարգավիճակ ունեցող վարչապետից և հայտնի ու թաքուն ռուսական գործակալներից բաղկացած կառավարության կազմավորումը, որի առաքելությունն է նոր իմիջային գործոնի միջոցով և քարոզչական հնարքներով ռեժիմին առանց ցնցումների հասցնել մինչև 2017թ. ընտրություններ, որտեղ ռեժիմի հաղթանակն արդեն երաշխավորված կլինի:
  • Միևնույն ժամանակ Հայաստանում կա ակտիվ և կարողունակ մի ընդդիմադիր շերտ, որը, դժբախտաբար, բոլոր հույսերը կապում է Արևմուտքի աջակցության հետ և առանց դրա մեր երկրում չի պատկերացնում որևէ փոփոխություն: Եվ քանի որ Արևմուտքը մերժում է ընդվզման տարբերակն ու իր քայլերը կատարում է ընտրությունների համատեքստում, ուրեմն իրենք նույնպես մերժում են ընդվզումը, ինչի հետևանքով ակամա մնում են ռուսական գաղութային ռեժիմի կանոնների դաշտում և հուսահատ դիմադրողի հոգեբանությամբ մասնակցում են կանխորոշված արդյունքներով ընտրություններին ու լեգիտիմացնում ռուսական գաղութային ռեժիմին կամ էլ պասիվանում են, դուրս գալիս քաղաքական պայքարից և, որպես կանոն, արտագաղթում:

Եզրակացություններ

  • Ինչպես ցույց տվեցին նաև վերջին ՏԻՄ ընտրությունները, դրանց մասնակիցների ձայների ընդհանուր քանակի մեջ ՀՀԿ-ի օգտին արձանագրվող ձայները ոչ միայն չեն նվազում, այլև ավելանում են: Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ «ընտրությունների» ժամանակ բազմակուսակցական և ժողովրդավարական կեղծ պատկերի ետևում հանրապետության մասշտաբով ՀՀԿ-ի օգտին արձանագրվեց ձայների 80 %-ից ավելին: Հաշվի առնելով, որ ՏԻՄ «ընտրությունները»  2017թ. խորհրդարանական «ընտրությունների» հայելին է, ինչպես նաև նկատի ունենալով, որ գաղութային վարչակազմը, որպես կանոն, կրկնում է Ռուսաստանի, տվյալ դեպքում՝ մի քանի գաճաճ արբանյակներով շրջապատված և, ըստ էության` միակուսակցական  համակարգ ստեղծելու փորձը, արդեն կարելի է եզրակացնել, որ 2017թ. խորհրդարանական «ընտրությունների» ժամանակ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ պլանավորում է վերցնել ձայների առնվազն երեք քառորդը՝ մնացածը բաժանելով ոչ ավել, քան 3-4 կուսակցությունների միջև: Ընդսմին՝ դարձյալ ամենայն հավանականությամբ, ռեժիմի հետ ուղղակի գործարքի մեջ չմտած կուսակցությունների համար տեղեր չեն նախատեսվում: Նրանց պարզապես կօգտագործեն ու դեն կնետվեն:
  • Բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք գտնվում են ռեժիմի խաղի կանոնների դաշտում, այդ թվում՝ մասնակցում են ընտրություններին, միայն լեգիտիմացնում են ռեժիմին և նպաստում նրա ու ռուսական գաղութատիրության վերարտադրությանը՝ ըստ այդմ նպաստելով նաև այդ գաղութատիրության հետևանքով առաջացած գոյութենական ճգնաժամին: Այս իրողությունը պետք է լավ հասկանա նաև Սփյուռքի այն հատվածը, որն ապրում է Հայաստանի հոգս ու ցավով: Նա պետք է ճշգրտի պայքարող հայաստանցուն աջակցելու իր մարտավարությունը և ընտրությունների փոխարեն իր ջանքերն ուղղի ընդվզումը կյանքի կոչելուն՝ աջակցելով դրա համար աշխատող ուժերին ու անհատներին:
  • Մենք պետք է գործենք վճռական մենակի հոգեբանությամբ և առանց Արևմուտքի օգնության ակնկալիքի ընդվզենք: Մինչև գետնի վրա չլինի արժանապատիվ դիմադրություն և պայքարող ժողովուրդը չդառնա դիմադրության գործոն, ոչ մի օժանդակություն չի լինելու: Մինչդեռ ընդվզման դեպքում աջակցություն անպայման կլինի: Այդ մասին է վկայում նաև «Սասնա Ծռեր»-ի գործողության շնորհիվ Արևմուտքի դիրքորոշման վերը նշված փոփոխությունը:
  • Հետզհետե խորանում է անջրպետը ակտիվ և պասիվ քաղաքացիների հայացքների միջև: Ակտիվը չի մասնակցում ընտրություններին և հակված է ընդվզման, ուստի պասիվ քաղաքացիները վերածվելու են կամազուրկ ընտրազանգվածի: Այս պատճառով 2017թ. «ընտրություններին» կմասնակցի նախկինից էլ ավելի պակաս քանակությամբ ընտրազանգված, որի մեծամասնությունը կքվեարկի ռեժիմի թելադրանքով: Պատկերավոր ասած՝ ընտրությունների կգնան նրանք, ում կտանեն, և նրանք կքվեարկեն այնպես, ինչպես տանողները կհանձնարարեն:
  • Միևնույն ժամանակ՝ մեծամասնություն կազմող պասիվ և ընտրությունների ժամանակ ռեժիմի ազդեցությանը ենթակա քաղաքացիների գերակշռող մասը իրականում նույնպես հոգու խորքում ընդվզման կողմնակից է, սակայն ընտրությունների ժամանակ նրան է ձայն տալիս: Դա բացատրվում է նրանով, որ ժողովուրդը փոփոխության ցանկություն ունի, բայց այդ ցանկությունը չի աճում մինչև կամքի մակարդակ: Եվ, քանի որ փոփոխության հիմքը և չափանիշը դրա նկատմամբ ժողովրդի կամքն է, ուրեմն պետք է աշխատել եղած ցանկությունը կամքի վերածել: Սակայն ցանկությունը հնարավոր չէ կամքի մակարդակի բարձրացնել համակարգի ներսում, նրա կանոններով ու նրա մեխանիզմների, այդ թվում՝ ընտրությունների միջոցով: Հարկ է նկատի ունենալ, որ համակարգի հիմնական գործառույթներից մեկը հենց ժողովրդի ցանկությունը կամքի վերածելու գործընթացը խափանելն է: Ուստի ժողովուրդը պետք է կազմակերպվի համակարգից դուրս, չենթարկվի նրա կանոններին, չհանձնվի նրա մեխանիզմներին, այդ թվում և առաջին հերթին՝ չմասնակցի նրա վերարտադրությունն ապահովող ընտրություններին և մաս առ մաս, սկզբում ամենահամարձակների ու գիտակիցների փոքրաթիվ խմբով, հետո ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանալով ստեղծի մնացածին իր հետևից տանելու ունակ քարշակային ուժ, որը պետք է իր ակտիվ քայլերով հարուցի ընդվզում և ստեղծելով ալիք՝ ներգրավի մնացածներին: Նման բան տեղի կունենա միայն ընդվզման դեպքում, երբ ժողովրդի մեծամասնությունը կսկսի մաս առ մաս ոգի առնել և միանալ պայքարող քաղաքացիներին, ինչի շնորհիվ կարճ ժամանակում կձևավորվի անհաղթահարելի ժողովրդային ուժ, որն արդեն ի վիճակի կլինի իր կամքը պարտադրելու ռեժիմին և հեռացնելու նրան: Ինչպես «Սասնա Ծռեր»-ը ոտքի հանեցին և ընդվզման մեթոդի վճռական կողմնակիցներ դարձրեցին ակտիվ քաղաքացիներին, այնպես էլ վերջիններս իրենց օրինակով քարշակի դեր կկատարեն և ոտքի կհանեն ժողովրդի մեծամասնությանը: Դրա համար պետք է ժողովրդին ցույց տալ պայքարի ճիշտ ուղին, երբեք չմեղադրել նրան, թե նա ոտքի չի կանգնում ինքնուրույն կերպով: Ընդհակառակը, ժողովրդին պետք է սիրով վերաբերվել և գիտակցել, որ նա գերի է դարձել գաղութային ռեժիմին, որ նրա համար ընտրությունները վերածվել են պարբերական բնույթ ունեցող յուրօրինակ խոշտանգման, և պայքարի իմաստը հենց նրան ազատագրելն է:

Ուստի «Ընտրությու՞ն, թե՞ հեղափոխություն» երկընտրանքը, որի լուծումը դրա առաջադրողները կանխակալ ձևով պայմանավորում են ժողովրդի մեծամասնության կամքի արտահայտման գործոնով, իրականում կեղծ երկընտրանք է: Միայն հեղափոխական գործընթացը կարող է ժողովրդի ցանկությունը վերածել կամքի, իսկ այնուհետև այդ կամքը պարտադրել ռեժիմին:

Ամփոփում

Հայաստանում փոփոխություն կատարելու միջոցի ընտրության հարցի դիտարկումը ցույց է տալիս, որ արդյունք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կառաջանա գիտակից և ակտիվ քարշակային ուժ, որն ի վիճակի կլինի ռեժիմին կամք պարտադրելու նպատակով իր հետևից տանել ժողովրդի մեծամասնությանը: Այդ ուժի համախմբման առանցքը պետք է դառնա Հայաստանի զարգացման տեսլականը:

Մեր դիտարկումը նաև ցույց է տալիս, որ այդ քարշակն այլևս չի կարող ձևավորվել և, առավել ևս, հաղթանակ ապահովել ընտրությունների և դրանց հետ կապված զարգացումների համատեքստում: Մինչդեռ ընդվզման պարագայում այն կարող է բավականին հեշտությամբ ամբողջանալ, քանի որ ընդվզումը համահունչ է ակտիվ քաղաքացիների ընկալումներին, ցանկություններին և դրանք իրականացնելու պատրաստակամությանը: Միևնույն ժամանակ՝ փոփոխությունների կատարման միջոցի ընտրության հարցի դիտարկումը բացահայտում է, որ ներկա Հանրապետությունը՝ որպես համակարգ, անդառնալի կերպով փտած և, ըստ էության, հակապետության վերածված կազմակերպվածք է, ուստի Նոր Հանրապետության ստեղծումը պետք է դառնա ընդվզման վերջնական նպատակը, իսկ ռեժիմին հեռացնելը՝ այդ նպատակին հասնելու փուլերից մեկը: Այսօրվա փտած համակարգի փոխարեն նոր համակարգ կառուցելու համար անհրաժեշտ կլինի Անցումային փուլ, որի ընթացքում պետական կառավարման համակարգը (իր քաղաքական ինստիտուտներով ու կառավարող դասով), տնտեսությունը և արտաքին հարաբերությունները պետք է արմատապես փոխվեն՝ անցումային ժողովրդավարության մեթոդներով այսօրվա բռնապետական-ոստիկանապետական բնույթի գաղութային ռեժիմի փոխարեն ազգային-ժողովրդավարական կառավարում հաստատելու համար:

Տարիներ շարունակ մեր քաղաքական ուժը հավատարիմ է այս տեսակետին, որի ճշմարտացիությունն օրըստօրե ընդունելի է դառնում հայաստանյան հասարակության և, համոզված ենք, շուտով նաև՝ Սփյուռքի ակտիվ հատվածի համար:

Միևնույն ժամանակ` մենք չենք բավարարվել միայն փոփոխությունների արդյունավետ միջոցի վերաբերյալ տեսակետ հայտնելով, այլ նախապես կազմել և ներկայիս նոր իրավիճակի հաշվառմամբ արդեն լրամշակված տարբերակով ունենք այդ փոփոխությունների համար անհրաժեշտ՝ «Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին ճանապարհային քարտեզ»-ի նախագիծ՝ Անցումային փուլի ծրագրի և երկարաժամկետ հեռանկարի ռազմավարական հայեցակարգի աշխատանքային նախագծերով հանդերձ:

Ճանապարհային քարտեզի նախագիծն առաջին հերթին ենթադրում է նրա նպատակները, սկզբունքներն ու մեթոդներն ընդունող գործիչներից կազմված քաղաքական մարմնի և նրա համակարգմամբ գործող պայքարի կառուցվածքային–կազմակերպական  համակարգի ձևավորում, որը ժողովրդին պետք է համախմբի և տանի «ընտրությունների» բոյկոտի, ընդվզման և ինքնիշխան ու ժողովրդավարական Նոր Հանրապետություն հիմնադրելու ուղիով:

1. Տե՛ս «Ռեժիմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով». Ժիրայր Սեֆիլյան, Araratnews, Թիվ14, 2015, Էջ 80-81

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում