Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է առաջիկա համագումարի օրակարգը. կանխորոշված է՝ կուսակցության նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26­ին կայանալիք համագումարի օրակարգը: Կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգը հետետեւյալն է՝ ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ­ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ­ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16­ րդ համագումարի բանաձևի ընդունում»,­- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ ըստ ՀՀԿ­ի կանոնադրության՝ համագումարի օրն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվո՞ւմ, թե՞ ոչ, և ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին: Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց: «Մինչև նոյեմբերի 26­ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,­ ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ­ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ­ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում