Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ։
Նախագահական նստավայրում կայացած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 30 րոպե։ Հանդիպումից հետո Քարթերը լրագրողների հետ զրույցում կարևոր հայտարարություն է արել Մոսուլի վերաբերյալ։
Քարթերի խոսքերով՝ Թուրքիայի ու Իրաքի իշխանությունները սկզբունքորեն պայմանավորվել են. «Մենք աջակցում ենք Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի հարմար դերակատարությանը»։
Թուրքիան շարունակ հրաժարվում է Իրաքի հյուսիսից դուրս բերել իր զորքը։ Իրաքն առարկում է նաև Մոսուլի գործողությանը Թուրքիայի մասնակցությանը։