Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վերջին ամիսներին ակտիվացրել է սպառազինության գաղտնի մատակարարումները Եմենի շիա ապստամբներին, ինչը սպառնում է ձգձգել այդ երկրում գոյություն ունեցող հակամարտությունը։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են արևմտյան ու իրանական աղբյուրները, որոնց պնդմամբ՝ Իրանը Եմենի շիա ապստամբներին մատակարարում է հրաձգային զենք ու հրթիռներ։
Աղբյուրներն ընդգծել են, որ սպառազինության մատակարարումների հաճախականության մեծացումը կարող է խնդիր դառնալ ԱՄՆ-ի համար, ում ռազմանավը նախորդ շաբաթ մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Եմենի այն տարածքներից, որոնք գտնվում են շիա ապստամբների վերահսկողության ներքո։
Հաղորդվում է, որ Իրանից զենքի մատակարարումներն իրականացվում են Օմանի տարածքով, որը սահմանակից է Եմենի հարավին։ Միևնույն ժամանակ զենքի մատակարարումների ծավալները հայտնի չեն։ Եմենում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը։