Ֆրանսիական RTL հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոնի Բլինկենը հայտարարել է, որ միջազգային դաշինքի ուժերը Իրաքի Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելուց հետո իրենց հարվածն ուղղելու են Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա.
«Ներկայումս մեզ համար այժմեական է Ռաքքայի հարցը։ Հենց այնտեղ է ԴԱԻՇ-ը ծրագրում իր ահաբեկչական ակտերը։ Դա է նրանց իսկական մայրաքաղաքը։ Անհրաժեշտ է շրջվել դեպի Ռաքքա, արգելափակել և գրավել այն։
Սակայն այդ քաղաքը գրոհելուց առաջ անհրաժեշտ է գրավել Մոսուլը, ուր կենտրոնացել է 5000-6000 ջիհադական։ Նրանք ունեցել են պաշտպանության պատրաստվելու ժամանակ։
Դժբախտաբար նրանք ամրապնդվել են այնտեղ, տեղադրել են ականներ ու ֆուգասներ, որպեսզի առավելագույն կերպով բարդացնեն մեր հարձակումը»։ Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին։