Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցվել պաշտոնաթող բրիգադի գեներալ Համզա Ջելեփօղլուն։
Բացի այդ, տվյալ գործի շրջանակներում կալանքի տակ են վերցվել ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ Մուհարեմ Դեմիրքալեն ու Յավուզ Քարաքայան։ Նրանք մեղադրվում են «միտումնավոր սպանություն թույլ տալու» և «գյուլենական լինելու» համար։