Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին, 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել:
Մարտին Վարդանյանը հիշեցնենք՝ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: Մեր զրույցում նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իր պաշտպանյալն, ամենայն հավանականությամբ, այսօր ազատ չի արձակվի: Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները դեռ պետք է վճարեն 1 միլիոն դրամ գրավը. «Ես միջնորդության մեջ նշել էի ընտանիքի սոցիալական վիճակի մասին եւ խնդրել էի ողջամիտ գումար սահմանել, բայց այդպես չեղավ»,- ասաց Ոսկանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյւոր կայքում