Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Աֆիոնքարահիսար նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրաքը պետք է ոչնչացնի Թուրքիային սպառնացող ահաբեկչական կազմակերպությունները.
«Թուրք-իրաքյան սահմանի երկարությունը կազմում է 350 կիլոմետր, և PKK-ի ահաբեկիչները, որոնք գործում են իրաքյան տարածքում, սպառնալիք են ներկայացնում Անկարայի համար, քանի որ կարող են հատել սահմանը։
Այդ պատճառով Իրաքը պետք է առաջին հերթին ոչնչացնի ահաբեկչական կազմակերպություններին, որոնք սպառնում են Թուրքիային։ Թուրքիային հետաքրքրում են Մոսուլի դեպքերը»։
Խոսելով Սիրիայի դեպքերի մասին՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում հարևան երկրի ջանքերն ընդհանուր առմամբ ուղղված են ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացմանն ու սեփական սահմանների անվտանգությանը.
«Մենք կարծում ենք, որ PYD-ն ու YPG-ը, ինչպես նաև ԴԱԻՇ-ը ահաբեկչական կազմակերպություններ են։ Մեզ չեն հետաքրքրում ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի քայլերի վերաբերյալ հայտարարությունները»։