Անկարան Սիրիայի հյուսիսում անցկացվող իր բոլոր օպերացիաները քննարկում է միջազգային կոալիցիայի հետ։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը։
«Սիրիայում Թուրքիայի միակ նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է՝ մեր սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր բոլոր օպերացիաները քննարկում ենք միջազգային կոալիցիայի հետ»,-ասել է վարչապետը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Անկարան սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը համարում է ահաբեկչական կազմակերպություն։
«Անում ենք և կանենք ամեն ինչ՝ մեր ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք ուրիշի հողերին չենք հավակնում»,-հավելել է վարչապետը։