Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում. համահայկական համաժողովը շարունակել է աշխատանքները

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը հոկտեմբերի 21-ին շարունակեց աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես եկավ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, նա անդրադարձավ տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշեց այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ:

Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրեց Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը:

Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին անդրադարձավ Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույց ներկայացրեց Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին համշենահայերին աջակցելու համար: «Սփյուռքի նախարարությունը մեծապես նպաստել է համշենահայերի՝ ազգային ինքնությանը վերադարձին և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործին»,- նշեց նա:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձավ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին, նշեց այն գործիքները, որոնց կիրառմամաբ առավել արդյունավետ կդառնա այդ ներուժի համախմբումն ու ուղորդումը: Նա կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի ընդլայնումը:

Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:

Նիստի ավարտին ծավալվեցին քննարկումներ զեկույցներում արծարծված հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում