Ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվացել են նաև ավանդական կուսակցությունները: «Ժամանակ»-ի տեղեկություններով խորհրդրանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնելու Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունները:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս կուսակցությունները մտադրվել են մտնել խորհրդարան՝ ներկայացնելով Սփյուռքի թևը: Նախօրեին ՍԴՀԿ գրասենյակում հավաքվել է կուսակցությունների ղեկավար կամզը և քննարկել ակտիվանալու և ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը։