Հոնկոնգում շարոնակում են հորդառատ անձրևները, սակայն այս հանգամանքը չի խանգարում չինացիներին հանգստանալ։ Համացանցի հիթ է դարձել տարիքով չինացին, ով հանգիստ թերթ է կարդում և սուրճ է խմում հեղեղված սրճարանում։
Facebook-ում Հոնկոնգի բնակչի լուսանկարը, որը հանգստանում է Starbucks-ում՝ չնայած ջրհեղեղին, հավաքել է հազարավոր լայքեր։
Համացանցի օգտատերերը տղամարդուն կոչել են «Սթարբաքսի պապիկը» և պատկերացրել են՝ ինչպես կպահեր նա իրեն տարբեր իրավիճակներում։ Starbucks-ի սրճարանը, որտեղ հանգստանում էր սոցիալական ցանցերի հերոսը, գտնվում է Հոնկոնգի Չխայվան շրջանում, որտեղ մի քանի օր է չեն դադարում հորդառատ անձրևները։