Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 21-ին կազմել է 475,26 դրամ: Այն հոկտեմբերի 20-ին համեմատ արժեզրկվել է 0,04 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,08 դրամ՝ արժեզրկվելով 3,18 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581,24 դրամ է, հոկտեմբերի 20-ի համեմատ այն արժեզրկվել է 2,29 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 21-ին կազմել է 7,63 դրամ` հոկտեմբերի 20-ի համեմատ արժևորվելով 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 268,93 դրամ, ոսկի՝ 19,430,76 դրամ, պլատին` 14.286,76 դրամ: