ՄԱԿ-ում Սիրիայի Հալեպ քաղաքին ուղղված ավիահարվածները որակել են որպես «պատմական մասշտաբի հանցագործություն», հաղորդում է Reuters-ը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում մարդու իրավունքների ներկայացուցիչ Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը, որվ տեսաուղերձով դիմել է Ժնևում մարդու իրավունքների խորհրդին։
Հուսեյնի խոսքով՝ ավիահարվածները հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի, ինչը համեմատելի է ռազմական հանցագործության հետ։ Նա կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և իրավիճակի քննությունը հանձնել Միջազգային քրեական դատարանի դատախազին։
Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայում հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը, որը գործում է ՄԱԿ-ի մադու իրավունքների հարցերով զբաղվող խորհրդին կից, հայտարարել է, որ խումբն արդեն դիմել է Բաշար Ալ-Ասադի կառավարությանը՝ խախտումների մասին տեղեկատվություն փոխանցելու խնդրանքով։ Հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյորն հայտարարել է, որ հանձնաժողովը շարունակելու է արձանագրել ռազմական հանցագործությունները Հալեպում։