Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը հոկտեմբերի 21-ին Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի հարցերը, որը հոկտեմբերի 27-ին տեղի Է ունենալու Մինսկում: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Նիստում պլանավորվում Է արծարծել Եվրասիական տնտեսական միության զարգացմանը վերաբերող մի շարք հանգուցային հարցեր: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի նախագիծը: Ծրագրվում Է հավանություն տալ Միության 2017 թվականի բյուջեին, 2015-2016 թվականներին նույնականացման նշաններով ապրանքների մակնշում սահմանելու փորձնական նախագծի իրագործման համաձայնագրի գործողության երկարացման արձանագրությանը:
Խորհրդի նիստում նաև կքննարկեն Միության տարածքում ապրանքների տեղաշարժման նկատմամբ հսկողության մեխանիզմի մշակման հարցը, առևտրական քաղաքականության առանձին ասպեկտներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջազգային գործունեության հարցերը:
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: