Armenia ավիաընկերությունը հայտարարել է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրությունը։
Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով, շաբաթը 2 անգամ: Թռիչքի ժամանակը կկազմի 2 ժամ 10 րոպե: Նշված ուղղությամբ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:
«Armenia ավիաընկերությունը ցանկանում էր Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթները սկսել հոկտեմբերին: Սակայն փաստաթղթերը համաձայնեցնելու համար փոխադրողին ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ենթադրվում էր»,- նշված է հաղորդագրությունում: