Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար դադարը երկարացվել է մինչև հոկտեմբերի 24-ը և կարող է շարունակվել դրանից հետո: Այդ մասին հայտնել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին և միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
«Հալեպի իրադրությունը Դամասկոսի ևՄոսկվայի ջանքերի շնորհիվ կարող Է լավանալ:
Մարդասիրական նկատառումներով այնտեղ հումանիտար դադար է հայտարարված, որն արդեն երկարացվել Է մինչեւ երկուշաբթի և կարող է հետագայում էլ երկարացվել, եթե «Ջաբհաթ Ալ- Նուսրա»-ի և նրան հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից չխախտվի լռության ռեժիմը» ,-նշել է նա: