Հունահռոմեական ոճի ըմբիշ« Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում: Այս մասին մարզիկը խոստովանել է «Արմենպրես»-ին: Համեստ չեմպիոնը «Արմենպրես»-ի թղթակցին խոստովանեց՝ այսօր ուզում է հանգ իստ մնալ, լրագրողների աչքից հեռու:
Չցանկանալով սիրված մարզիկի կամքին հակառակ հարցեր տալ՝ մեզ մնում էր միայն կրկին շնորհավորել Արթուրին` ցանկանալով առողջություն ու նորանոր բարձունքներ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս իր և բոլոր գյումրեցիների անունից շնորհավորել է մարզիկին՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի« աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան: