Ազգային ժողովը կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը։
Քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ դրանց մի մասը հետաքրքիր էր, մի մասի տրամաբանությունն էլ անհասկանալի էր իր համար։