Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու քվեարկությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ մենք չենք կարող կիսել այս կառավարության ծրագրի պատասխանատվությունը: Քանի որ մենք իշխանություն չենք, բնականաբար, չենք կարող կիսել: ԲՀԿ-ի կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,- նշեց Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: