Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին, նշեց, որ թեև կարճաժամկետ ծրագիր է ներկայացված, սակայն ծրագրում կան հայեցակարգեր, միջոցառումներ, որոնք երկարաժամկետ են:
«Եթե ապրիլին նույն կառավարությունը մնա, պետք է կրկին գա և նոր ծրագիր ներկայացնի: Իրավակարգավորման նորմերով դա պետք է տեղի ունենա: Բարոյապես ճիշտ չի լինի հիմա երկարաժամկետ ծրագիր ներկայացնել: Նախանշանները հստակ դրված են, բայց կան դրույթներ, որ երկարաժամկետ են: Նշաչափը շատ համարձակ վերցված է, վարչապետն անկեղծ էր ներկայացնում և համարձակ»,-նշեց Վարդան Այվազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: