«Այս կառավարության ներկայացրած ծրագիրը ժամանակագրական առումով ավելի հստակ է, այն անցումային ծրագիր է, բովանդակությամբ տարբեր է և չեմ կարծում, որ այն պետք է համեմատել նախորդ կառավարությունների ծրագրերի հետ», – Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով ՝ տեղի է ունենում համակարգային փոփոխություն՝ քաղաքական և տնտեսության բնագավառում:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի մասին երեկ ԱԺ ամբիոնից հնչեցին ելույթներ, որոնց հեղինակները պարզապես ցանկանում էին ներկայացնել, որ իրենք կան: «Նրանք քաղաքական կայացման խնդիր ունեին՝ ներկայացնելով որոշ թերություններ և խնդիրներ: Այս իրավիճակում Գալուստ Գրիգորիչը հայտարարում է՝ «ոչինչ, բանի տեղ մի դրեք, դրանք էլ կանցնեն: Իրոք, կանցնեն, պարոն վարչապետ», – նշեց Գագիկ Մելիքյանը և վարչապետին վստահեցրեց, որ կարող է հույսը դնել իրենց վրա: «Մենք, իրոք, աջակցելու ենք ձեզ ու տրամադրված ենք կառավարության այս ծրագրին աջակցմանը, որովհետև սրանից է կախված մեր երկրի ու մեր ժողովրդի ապագան, մեր պետության անվտանգությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: