«Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը: Սա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է, սա արհամարհանք է և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերրի և ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանը այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի»: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը` անդրադառնալով հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերին:
Մանրամասները՝ տեսանյութում: