«Առաջին լրատվական»-ի մուտքի մոտ միշտ ծածանվել են Հայաստանի Հանրապետության, Եվրամիության և Միացյալ Նահանգների դրոշները՝ որպես իրականության և գալիքի, ներկա հպարտության և ապագայի տեսլականի խորհրդանիշներ։
Լրատվամիջոցի դեմ սկսված հետապնդումների և հակաքարոզչության շարքում այս գիշեր ականատես եղանք անհայտ բարբարոսների կողմից ԱՄՆ և ԵՄ դրոշները պոկել-տանելու գործողությանը։ Գնահատում ենք այն որպես սպառնալիքների շարքի մաս։ Կրկնում ենք մեր հավատարմությունն ու հաստատակամությունը Հայաստանի Հանրապետության իրական անկախության կերտման գործում, մարդու իրավունքների պաշտպանությանը և արևմտյան արժեքներին։
Միաժամանակ նշենք, որ մեզ հայտնի են ակցիայի կազմակերպիչները, և խմբագրության տեսախցիկների վերծանումը բացահայտել է հայկական լրատվական դաշտը ապականող Ռուսաստանի անմնացորդ նվիրյալ լպրծուն ստահակին։
Չենք ակնկալում իրավապահների միջամտությունը, որովհետև վստահ ենք՝ ժամանակները փոխվել են, և գիտենք՝ տեղի ունեցածի հեղինակը վայելում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հովանավորությունը։