Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Ում է պետք բացատրել ազգ-բանակ կոնցեպտը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ունեցած իր ելույթում պարզաբանել է, թե ինչ է նշանակում ազգ-բանակ կոնցեպտը, որ նա ներկայացրել էր նախարար նշանակվելուց հետո ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Վիգեն Սարգսյանը մանրամասնել է, որ դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ գործ ունի, առնչվում է պետության պաշտպանության հետ, ներգրավված է պետության պաշտպանության գործին:

Դժվար է ասել, թե Սարգսյանի այս և այլ բացատրությունները որքանով են համոզիչ և հասկանալի հասարակության համար այն համատեքստում, թե ինչ է ուզում ի վերջո ասել նոր նախարարը կամ այն իշխանությունը, որ ներկայացնում է նա: Մյուս կողմից, ազգ-բանակ կոնցեպտը երևի թե հնարավոր չէ տեսական իմաստով հանրությանը ներկայացնել ամբողջապես, հանգամանալից և այնպես, որ լինի բոլորի համար ըմբռնելի, ընկալելի և առավել ևս ընդունելի: Ազգ-բանակը կոնցեպտ է, որը երևի թե պետք էլ չէ հասկանալ, և ընդհանրապես երևի թե առանձնապես պետք էլ չէ հռչակել, դրան պետք է հասնել: Ազգ-բանակ կոնցեպտով Հայաստանը պետք է ապրի ու կառավարվի, և այստեղ հռչակումների կարիք չկա, որովհետև ըստ էության այդ կոնցեպտից դուրս է իշխանությունը, ոչ թե հասարակությունը:

Հետևաբար իշխանությունն ինքն իրեն պետք է այդ կոնցեպտը ներկայացնի, հուշի, բացատրի: Հասարակությունն այդ կոնցեպտի կարիքը չունի, հասարակությունը բնազդով և էությամբ ապրում է այդ կոնցեպտով, ինչպես որ ցույց տվեց ապրիլյան պատերազմը:

Այդ պատերազմը ակնառու դարձրեց, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է պետության պաշտպանությանը, այսինքն՝ չնայած ապրում է աղքատության, իրավական կամայականությունների պայմաններում, ապրում է գողացված իշխանության պայմաններում, բայց ներքուստ ապրում է ազգ-բանակ կոնցեպտով, և հենց այդ էր, որ պահեց պետությունն ապրիլին:

Եվ իշխանությունն է, որ պետք է գա այդ կոնցեպտին, հետևաբար հասկանա այդ կոնցեպտը և սկսի ապրել այդ կոնցեպտով: Իսկ ինչ է նշանակում, երբ իշխանությունն ապրում է այդ կոնցեպտով: Դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն չի գողանում, չի մսխում, հանրության հաշվին չի ապրում շքեղությունների մեջ, այլև անձնական հաշիվները չի վերածում շքեղությունների, այլ ծառայեցնում է հանրային և պետական նպատակներին: Ազգ-բանակ կոնցեպտը նշանակում է, որ եթե բանակը բավարար սպառազինություն չունի, եթե զինվորը գիշերային տեսողության բավարար սարք չունի, կամ եթե դրա փողը հավաքում են համազգային հանգանակությամբ, ապա ոչ մի իշխանավոր, ոչ մի պաշտոնյա՝ ներկա կամ նախկին, դղյակներ ու թանկարժեք մեքենաներ, միլիոնանոց հայտարարագրեր ունենալու իրավունք պարզապես չունի: Դա է ազգ-բանակ կոնցեպտը, որից դուրս է Հայաստանի իշխանությունը:

Եվ ուրեմն, իշխանությունը կարիք ունի ոչ թե հռչակելու այդ կոնցեպտը, այլ կարիք ունի գալու դրան: Իսկ այն, որ Հայաստանի համար այդ կոնցեպտը կենսական անհրաժեշտություն է, և առանց դրա Հայաստանն անկարող է լինելու դիմագրավել եղած մարտահրավերների նույնիսկ քառորդին, վկայեց հենց ապրիլյան քառօրյա պատերազմը: Բայց նաև հստակ է, որ եթե իշխանությունն էլ ոչ թե հռչակագրերով, այլ իրապես և խորապես գա ազգ-բանակ կոնցեպտին, Հայաստանն ի վիճակի է իսկապես լիովին չեզոքացնել եղած մարտահրավերներն ու օգտագործել այն հնարավորությունները, որ չնայած բարդ ժամանակաշրջանին, այնուհանդերձ ժամանակը շռայլորեն ընձեռում է Հայաստանին անգամ դրանց մի մեծ մասը քսանհինգ տարի շարունակ կորցրած լինելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում