Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ԱԺ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով, դեռ վտանգ կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով: Ասացին` դեռ վտանգ կա: Երեկ ԱԺ միջանցքներում խաղաղ էր. բոլորը մի մարդու նման, այդ թվում Մհեր Սեդրակյանը, գեներալ Մանվելը (Սեյրան Սարոյանը Երուսաղեմում է), խելոք նստած՝ ունկնդրում էին Կարեն Կարապետյանին: Միակ անհանգիստը ՍԱՍ-ի Արտակն էր։ Նա նիստի էր եկել ջինսով ու «բորդոյ վադալազկայով» և ծրագրի ստարտից մի քանի րոպե անց ձանձրացած դուրս եկավ դահլիճից:

«Հետաքրքիր չէ՞ր Կարեն Կարապետյանի ելույթը»,- հարցրինք նրան: Դատարկ հայացքով, ինչպես կնայեն ալյուրի պարկին, ուղիղ նայեց մեր կողմը, նույն չտեսնող-չլսող հայացքով կանգնեց Հովիկ Սոֆոյանի հետ։ Նրանց բոլորին այսօր մեկ հարց է հետաքրքրում՝ կլինե՞ն ռեյտինգային ցուցակում, թե՞ ոչ: «Ոնց ինքը կասի»,- վիզները երկարացնելով դեպի Բաղրամյան-26` միաբերան կրկնում էին նրանք` ի պատասխան մեր հարցին: Տեղյա՞կ են, որ Սերժ Սարգսյանն իրենցից մի քանիսին ասել է` խաղը փոխվում է:

Առաջին ընդմիջումից հետո արդեն ԱԺ դահլիճը կիսադատարկ էր՝ դաշնակցական նախարարները, ինչպես Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ընդմիջմանը դուրս եկան Գալուստ Սահակյանի դռնից, նրանց հետ նաև` Կարեն Կարապետյանը` իրենց հետ տանելով նորերից միայն առողջապահության նախարարին: Վերջինիս հակացուցված է հարցազրույց տալը. ասել են` բոլ խոսել ես, ընդմիջում տուր:

Նորեկներից Սուրեն Կարայանին ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը գուրգուրանքով ասաց․ «Մեր իջևանցին է, ամենակարգին տղեն կառավարությունում», ու տարավ իր սենյակ` սուրճ տալու: Սակայն նրա սենյակից դուրս գալով՝ շփոթված Կարայանի ոտքը փաթաթվեց միջանցքի գորգին, մի կերպ փրկվեց ընկնելուց: «Խորհրդարանը չեկավ Ձեր վրա, լավ չբեմեցիք, փաստորեն»,- նկատեցինք մենք, ձմռանն էլ Աշոտյանն էր ընկել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում