Amnesty International անկախ իրավապաշտպան կազմակերպությունը բարձր է գնահատել Facebook ընկերության ծառայությունների պաշպանվածության մակարդակը։
Հետազոտությունում իրավապաշտպաներն ուսումնասիրել են 11 խոշոր համացանցային ընկերությունների հավելվածների գաղտնիության մեխանիզմները։
Կազմակերպությունը գնահատել է ծառայություններն այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են լռելյայն միացված end-to-end ծածկագրումը, վտանգի մասին հաճախորդերի ծանուցումը, արձագանքը կառավարական հայտերին։
Վարկանիշի առաջատարներն են դարձել Facebook Messenger-ը, WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը և Telegram-ը։
Amnesty International-ը պաշտպանվածության տեսանկյունից վատագույնն է համարել Snapchat, BlackBerry, WeChat և QQ հավելվածները։