«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երևանի փրկարար ծառայության պետ ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տևական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել:
Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը: Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես և ներդրման ոլորտ է փնտրել՝ հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում