Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից անբացատրելի են որակել հարաբերությունները խզելու մասին Ֆիլիպինների նախագահի արած հայտարարությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է. «Մենք տեսել ենք այդ հռետորիկան։ Այն անբացատրելիորեն հակասում է այն հարաբերություններին, որոնք կան Ֆիլիպինների հետ, ոչ միայն անվտանգության հարցերում, այլև բազմաթիվ մակարդակներում։
Մենք մտադիր ենք պարզաբանում պահանջել Ֆիլիպինների նախագահի այդ հայտարարությունների համար, երբ նա խոսել է ԱՄՆ-ից «անջատվելու» մասին։ Մեզ համար հասկանալի չէ, թե ինչ է դա նշանակում»։