Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունները քննադատել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը գովազդի համար, որում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփին համեմատել են բացասական անցյալով ղեկավարների հետ։
Խոսքը Ուգո Չավեսի, Բենիտո Մուսոլինիի ու Ադոլֆ Հիտլերի մասին է։ Գովազդը ստեղծվել է ԱՄՆ իսպանախոս բնակիչների համար։
Դրանում տեղ են գտել Թրամփի խոսքերն այն մասին, որ Հիլարի Քլինթոնը կարող է բանտ նստել իր գործողությունների համար, և որ նա մտադիր է դատի տալ ԶԼՄ-ներին կեղծ հոդվածներ տարածելու համար։
Գովազդում իսպաներենով հարց է հնչում, թե արդյոք դա չի՞ հիշեցնում որևէ մեկին։ Հարցից հետո հայտնվում է 2013 թվականին մահացած Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը, ով կարգադրել է փակել ռադիոկայաններն ու հեռուստաալիքները։
Տեսանյութում Թրամփին համեմատում են նաև եվրոպացի բռնապետներ Մուսոլինիի ու Հիտլերի հետ։ Գովազդն ավարտվում է ընտրողներին արված կոչով, որն առնչվում է ամերիկյան ժողովրդավարության «պաշտպանությանը»։
Գովազդի ծախսերը վճարել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն ու չի պատրաստվել Քլինթոնի կողմից։