Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականները հայտարարել են, որ կործանելու են Թուրքիայի մարտական ինքնաթիռները, եթե դրանք մուտք գործեն Սիրիայի օդային տիրույթ։
Այդ մասին նշված է Սիրիայի ՊՆ-ի կայքում։ Դրանով Սիրիան բողոք է հայտնում ավիացիոն հարվածների դեմ, որոնց թուրքական ռազմական ավիացիան հասցրել է Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին։
Սիրիայի ՊՆ-ը հայտարարել է, որ եթե թուրքական մարտական ինքնաթիռները ևս մեկ անգամ փորձեն խախտել սիրիական օդային տիրույթը, ապա կստանան պատասխան և դրանք կխոցվեն բոլոր մատչելի միջոցներով։