Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։ Ընդգծվում է, որ հեռախոսազրույցը դարձել է 60-րդը՝ սկսած տարեսկզբից և 7-րդը՝ ընթացիկ ամսում։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։ Լավրովը և Քերին ընդգծել են, որ զինյալները տապալում են հրադադարն ու խոչընդոտում բնակչության տարհանմանը։