Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Թեհրանում Արտահանման ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ Իրանը խաղաղ համագոյակցության կոչ է անում տարածաշրջանում ու աշխարհում.
«Իրանը չունի որևէ այլ ընտրություն՝ բացառությամբ աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության ձևավորման, որպեսզի մեծացնի իր արտահանումը։ Աշխարհի հետ կառուցողական փոխգործակցությունը նշանակում է համաշխարհային հանրության հետ ամուր կապերի ստեղծում՝ ապրանքների ու հումքի ներկրման և արտահանման համար, ինչպես նաև երիտասարդության համար զբաղվածության պայմանների ստեղծում։
Այսօր առաջընթացն անհնար է երևում առանց աշխարհի հետ կապերի։ Իրանը չունի որևէ ընտրություն՝ բացառությամբ համաշխարհային շուկայում մրցակցության մեջ մտնելու արտահանման մակարդակը բարձրացնելու համար»։