Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով միջազգային դաշինքի մասն է և Վաշինգտոնի ակտիվ գործընկերը։
Քարտերը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մանրամասները քննարկելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ. «ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր համագործակցությունը մնում է ամուր։
Մենք շատ հաջող աշխատում ենք, որ ապահովենք թուրք-սիրիական սահմանի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Իրաքում գործող բոլոր օտար ուժերը պետք է հարգեն այդ երկրի ինքնիշխանությունը»։
Դրա հետ մեկտեղ նա դժվարացել է մեկնաբանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում PYD-ի 18 օբյեկտներին հարվածելու հարցը, որի հետևանքով սպանվել է PYD-ի 160-200 զինյալ։