Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Մոսկվան ուշադրության չի արժանացրել Երևանի մերժումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելով, հերթական անգամ խոսել է ղարաբաղյան խնդրում Թուրքիայի կառուցողական դերի մասին, ասելով, որ Ռուսաստանը կողջունի այդ դերը: Զախարովան փաստորեն կրկնել է այն միտքը, որ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ կարգավորման գործում, ապաշրջափակելով Ղարաբաղը և Հայաստանը:

Լավրովը նշել էր նաև, որ եթե ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց լինի, առաջընթաց կարձանագրվի նաև հայ-թուրքական հարաբերություններում: Պաշտոնական Երևանն այս հայտարարություններին արձագանքեց այսպես ասած ոչ առաջին դեմքերի մակարդակով: Խոսեցին ԱԳՆ խոսնակը և ԱԺ փոխխոսնակը: Նրանք բնականաբար անընդունելի համարեցին ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կապակցումը: Սակայն, Ռուսաստանը չնայած Հայաստանի նման հայտարարություններին և արձագանքներին, այնուհանդերձ շարունակում է կրկնել իր մոտեցումը: Այսինքն, Զախարովայի նախօրեին արած հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանին դույզն իսկ չի հուզել Հայաստանի մերժողական դիրքորոշումը, դույզն իսկ չի հուզել այն, որ Հայաստանը չի ընդունում այդ մոտեցումը, և Մոսկվան շարունակում է այն առաջ տանել:

Ընդ որում, տեղի է ունենում բավականին հետաքրքրական մի բան: Մոսկվան խոսում է Թուրքիայի կառուցողական դերի մասին: Այսինքն, առաջին հայացքից թվում է, որ Մոսկվան նույնիսկ վատ բան էլ չի ասում: Ինչ վատ կլինի, եթե Թուրքիան իսկապես կառուցողական դեր ունենա, ապաշրջափակի Հայաստանը: Սակայն, վատ բանն այն է, որ դրա դիմաց Ռուսաստանը Հայաստանից էլ ակնկալում է տարածքների հանձնում Ադրբեջանին:

Առայժմ Մոսկվան խոսում է Անկարայի կառուցողական դերի մասին: Այսինքն, հայության, հայաստանցիների ականջը վարժեցնում է կառուցողական դերի այդ գաղափարին: Դա բավական հմուտ տեխնոլոգիական մոտեցում է, որովհետև առաջ մղելով միայն այդ մասը, հետևողականորեն ներդնելով միտքը, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ, Ռուսաստանը փաստորեն աստիճանաբար կարձանագրի, որ Հայաստանում այլևս քննարկվում է Թուրքիայի ինչ որ դերակատարումով ներգրավման հարցը:

Այսինքն, առաջին փուլով այդ հարցը Հայաստանում կամաց-կամաց դառնում է քննարկելի: Դա նվազագույն խնդիրն է՝ Հայաստանի դիրքորոշումը դուրս բերել Թուրքիայի ներգրավումը միարժեք մերժելու տարբերակից և Հայաստանում հիմք ստեղծել տարբերակի համար, ըստ որի Թուրքիան կարող է ներգրավվել, եթե…: Այդպիսով, կոտրելով Հայաստանի հանրության մոտ միարժեք անընդունելիությունը, Ռուսաստանը նախ զգալի ծառայություն մատուցած կլինի Թուրքիային, էական քայլ արած կլինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխման կամ առնվազն հարաբերակցության փոփոխության ուղղությամբ, իսկ բացի այդ էլ կբացի Թուրքիայի հետ նոր պայմանավորվածությունների դաշտ: Հետո, Թուրքիան ու Ռուսաստանը համատեղ էլի ինչ որ բան կմտածեն, մեկ քայլ էլ հայաստանցիների և հայության գիտակցության վրայով առաջ գնալու համար: Թե ինչ վտանգով է հղի այդ ամենը, մենք ըստ էության հիշում ենք ամեն ապրիլի 24-ին: Սակայն, այլ գործողություններն ու քայլերը վկայում են, որ ամեն ապրիլի 25-ին մենք միանգամից մոռանում ենք այդ ամենը: Համենայն դեպս, եթե Հայաստանը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեր Թուրքիայի դերակատարության, նաև հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրին կապելու փորձերի հանդեպ, ապա այդ փորձերը չէին կրկնվի:

Եթե անգամ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ կուլիսային պայմանավորվածությունների մեջ չէ, այն առումով, որ Մոսկվան ուշադրություն չդարձնի Հայաստանի հրապարակային մերժումներին և շարունակի անընդհատ խոսել կառուցողական թուրքական դերի մասին այնքան, որ Հայաստանում էլ այդ մասին ի վերջո սկսեն մտածել ու արտահայտվել, ապա միևնույն է՝ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններից հետո Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի շուրթերով Լավրովի հայտարարության կրկնությունը հուշում է, որ Մոսկվան առնվազն վստահ է, որ Հայաստանի իշխանությանը հնարավոր է բերել այդ մտքին: Այդ համոզումը Մոսկվայի մոտ կարող էր ձևավորվել տարբեր այլ հարցերի առիթով կամ հիմքով: Եթե, օրինակ, ապրիլի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել հայ-ռուսական միացյալ զորախմբի թվակազմն ավելացնելու մասին, կամ վավերացնել համատեղ ՀՕՊ մասին համաձայնագիրը՝ տեսնելով այդ պատերազմում Ռուսաստանի մեղմ ասած հակադաշնակցային և ադրբեջանամետ կեցվածքը, ապա Մոսկվան իհարկե կարող է մտածել, որ Երևանին հնարավոր է ընդունել տալ նաև Թուրքիայի «կառուցողական» դերակատարումը:

Թե ինչն է Մոսկվայի և Անկարայի նպատակն այդ առումով, պարզ է: Այդ նպատակը որևէ առնչություն չունի ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ նպատակը ընդամենը ղարաբաղյան տարածաշրջանն էլ ռուս-թուրքական բաժանման ենթարկելն է, որովհետև ղարաբաղյան շրջանում ստատուս-քվոյի փոփոխությունը ըստ էության խախտել է Կովկասի ռուս-թուրքական բաժանումը: Եվ այժմ Ռուսաստանի ու Թուրքիայի գործընկերությունը միտված է ղարաբաղյան տարածքաշրջանը կրկին վերաբաժանելուն: Դա իհարկե նրանց գործակցության հիմնական կամ առավել ևս միակ մոտիվը կամ նպատակը չէ: Սակայն այն, որ դա միակը չէ, մեզ այլևս պետք է քիչ հուզի, քանի որ ակնհայտ է, որ այդ մի նպատակն էլ նրանք ունեն: Թե էլ ինչ ունեն, արդեն կարևոր չէ, որովհետև այդ մի նպատակն ունենալով և դրան հասնելով, նրանք փաստացի ոչինչ չեն թողնելու Հայաստանին ու Արցախին:

Միով բանիվ, Հայաստանի իշխանությունից պահանջվում է միարժեքորեն մերժել Թուրքիայի որևէ դերակատարում և ներգրավում ղարաբաղյան խնդրում, հստակ հայտարարել, և անընդհատ հայտարարել, որ Թուրքիան պարզապես չի կարող կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում և Հայաստանի համար որևէ տարբերակով քննարկելի չէ այդ դերակատարման որևէ հնարավորություն: Միաժամանակ, Հայաստանից պահանջվում է ոչ թե խոսնակների կամ փոխխոսնակների, այլ առաջին դեմքերի մակարդակով հստակ ցույց տալ Ռուսաստանին, որ Թուրքիայի դերի մասին խոսելը քաղաքական-դիվանագիտական առումով հավասարազոր է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելուն:

Ըստ այդմ, դա Հայաստանի հանդեպ դաշնակցային քաղաքական և բարոյական նորմերի ոտնահարում է, Հայաստանի շահը ռուս-թուրքական առևտրի վերածելու փորձ, որը Հայաստանի հասարակությունը միարժեքորեն գնահատելու է որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում