Sky News-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իր հաղթանակի դեպքում ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները.
«Իմ հաղթանակի դեպքում ես ամբողջովին կճանաչեմ այդ պատմական ընտրությունների արդյունքները։ Անկասկած է, որ ես կճանաչեմ ազնիվ արդյունքները, սակայն ես կարող եմ վիճարկել դրանք կամ դիմել դատարան, եթե արդյունքները լինեն կասկածելի»։
Նախագահական ընտրությունների հեռուստաբանավեճի վերջին փուլի ընթացքում Թրամփն իր մրցակից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին անվանել է «նողկալի կին»։