Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, այլ ոչ թե ընդդիմանա ՄԽ եռանախագահների առաջարկություններին. Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 27 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարար Նալբանդյանը, ողջունելով Սփյուռքի լրագրողներին Արտաքին գործերի նախարարությունում, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անմիջականորեն տեղեկացնելու առումով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ցեղասպանության դատապարտման և մարդկության դեմ նոր ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին և այդ համատեքստում՝ սիրիահայերին ցուցաբերվող օժանդակությանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը:

Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները. Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ` սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցուÕ ´ է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր։

Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, թե եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան:

Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունը ուղղակի փախուստի դիմեց։

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից վեց ամիս անց Բաքվում հանկարծ մի նոր միֆ են հորինել, թե ով է սանձազերծել ռազմական գործողությունները, կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և բարբարոսություններ գործել՝ փո րձելով մեղադրել հայկական կողմին այն ամենում, ինչով հենց իրենք շարունակաբար պարծենում էին լրատվական միջոցներով, սոցիալական ցանցերով և այդ հանցանքների հեղինակներին բարձր պարգևներ շնորհելով։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների շրջանում սուտ ասելու և սեփական հանրությանը մոլորեցնելու մրցույթ է հայտարարվել։ Բայց դե բոլորս գիտենք, թե նման մրցույթներում ով է միշտ հաղթանակած դուրս գալիս Ադրբեջանում։

Սակայն այսօր ադրբեջանական ղեկավարության առասպելաբանությունը տարածվում է ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վրա։

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանում առանց բացառության հարգվում են բոլոր ժողովրդավարական նորմերը: Օրինակ՝ ծաղկում է քաղաքացիական հասարակությունը։ Բայց պարզվում է նույն կարծիքին չէ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, ով սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում կաթվածահար է և անկախությունից ի վեր ամենավատ վիճակում է գտնվում: Մարդու իրավունքների հարցերում Ադրբեջանի խայտառակ իրականության վերաբերյալ, իհարկե, միջազգային կառույցներից շատ այլ մեջբերումներ կարելի է անել:

Բաքվի կարծիքով իրենց երկրում մամուլը լիակատար ազատություն է վայելում: Մինչդեռ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն, Ադրբեջանը դասվում է աշխարհի տասը ամենագրաքննվող երկրների շարքում: Ավելին` զբաղեցնում է «պատվավոր» հինգերորդ տեղը: Աշխարհում Մամուլի ազատության ցուցիչով Ադրբեջանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը։

Ադրբեջանի ղեկավարները սիրում են կրկնել, որ իրենք կառուցում են բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողականության վրա հիմնված հասարակություն: Իսկ ինչպե՞ս է դա համադրվում Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձ նաժողովի 2016թ. հերթական զեկույցի հետ, որտեղ խոր մտահոգություն է հայտնվում` ինչպես պետական մակարդակով հակահայկական ատելության քարոզչության, այնպես էլ Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության վերաբերյալ:

Ադրբեջանի ղեկավարության ամենասիրելի փուչիկը` տնտեսության վերաբերյալ, ևս պայթեց նախորդ տարի, երբ, նավթի և գազի գների անկման հետ կապված, տնտեսությունը լուրջ ցնցումների ենթարկվեց, իսկ ազգային արժույթը` մանաթը, Բլումբերգ գործակալության տվյալներով՝ աշխարհում ամենամեծ անկումը գրանցեց: Այս ինքն՝ Ադրբեջանը նստած էր գազի և նավթի ասեղի վրա, ասեղը ծակեց այդ փուչիկը, և կամաց-կամաց օդը դուրս եկավ: Սա էր իրենց գովերգած ամբողջ հաջողությունը:

Այսքանից հետո, կարծում եմ, ավելորդ է հարցը, թե ով կարող է հավատալ այս կեղծարարություններին»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում