Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։
Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժում ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»։