Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին խոստացել է կոշտ բանակցություններ սկսել ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ, եթե Լոնդոնը ցուցաբերի անզիջումություն։
Օլանդը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Եթե տիկին Թերեզա Մեյը ցանկանում է բարդացնել ԵՄ-ից դուրս գալը, ապա այդ ժամանակ բանակցությունները կլինեն կոշտ»։
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու (Brexit) օգտին։ Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կգործարկի մինչև հաջորդ տարվա մարտի վերջ։