Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իզմիրում քննադատել է միջազգային մի շարք վարկանիշային գործակալությունների դիրքորոշումը, որոնք նվազեցրել են Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումները հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո.
«Միջազգային վարկանիշային գործակալությունները պատվեր են կատարում՝ նվազեցնելով Թուրքիայի տնտեսության վերաբերյա կանխատեսումները։ Այդ գնահատականներից ոչ մեկն էլ չի արտացոլում Թուրքիայի իրողությունները։
Թուրքիայում կայունությունը մեծապես կապված է մասնավոր ու պետական սեկտորի սերտ ու հաջող համագործակցության հետ։ Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի Թուրքիան բժշկական զբոսաշրջության ոլորտում մտնի համաշխարհային առաջնորդների հնգյակում։
Չնայած նրան, որ Թուրքիայի հարևան երկրներում շարունակվում են պատերազմներն ու ճգնաժամերը՝ Անկարան շարունակում է հասնել իր առջև դրած նպատակներին»։