Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ ներկայացնելու է Ռուսաստանի հադեպ նոր մոտեցում՝ հենված անկեղծության ու երկխոսության վրա։
Նրա խոսքերով՝ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները չեն հանդիսանում ԵՄ-ի առաջնորդների հանդիպման քննարկման առարկա, որը Բելգիայի մայրաքաղաքում անցկացվելու է հոկտեմբերի 20-21-ին։
Մոգերինին ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է Հալեպ հումանիտար օգնություն հասցնելու, մարդկանց կյանքը փրկելու և դիվանագիտական ճանապարհով հրադադարը երկարաձգելու, հակամարտության քաղաքական կարգավորման ուղիները։