Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի խորհրդանշական աշխարհագրությունը

Ասում են, թե քաղաքականության մեջ չեն լինում պատահականություններ: Դժվար է գնահատել, բայց անկասկած լինում են շատ խորհրդանշականություններ, և դրանցից զերծ չմնաց նաև Հայաստանի նոր կառավարության ծրագիրը:

Ծրագիրը ներկայացվում էր Հայաստանի խորհրդարանում այն ժամանակ, երբ Մաաստրիխտում մեկնարկում էր ԵԺԿ հերթական գագաթնաժողովը, որին մասնակցում է Սերժ Սագսյանը: Այս խորհրդանշականությունը իսկապես ուշագրավ է, քանի որ այստեղ իրապես արտացոլվում է Հայաստանի համար սկզբունքային դիլեման:

Խորհրդարանում Կարեն Կարապետյանը ներկայացնում է, թե կառավարությունն ինչպիսի սկզբունքային փոփոխություններ է պատրաստվում անել թե՛ կառավարման համակարգում, թե՛ ընդհանրապես հանրային ու պետական կյանքի կազմակերպման հարցում իշխանության դերակատարում ենթադրող ուղղություններում:

Այն, ինչ ներկայացնում է Կարապետյանը, շատ դժվար է վիճարկել, ինչպես դժվար էր վիճարկել բոլոր նախորդ կառավարությունների ներկայացրած ընդհանուր մոտեցումները: Սակայն այդ ամենով՝ լիովին ողջունելի նոր մոտեցումներով կամ, այսպես ասած, «դրայվով» հանդերձ՝ կա մի բան, որը աներկբա է բոլոր կառավարությունների, նաև նոր կառավարության համար. լավն է ծրագիրը, թե վատը, լավն է շատ, թե վատը, գորշն է շատ, թե գունեղը, այդուհանդերձ՝ ծրագիրը թուղթ է, ցանկությունների արտացոլում, որոնց միակ և անհերքելիորեն ճշգրիտ չափիչը ժամանակն է: Սա նույնիսկ Կարեն Կարապետյանն ընդունեց՝ կոռուպցիայի դեմ անվանական պայքարի հարցին ի պատասխան ասելով՝ կպայքարեն, թե չեն պայքարի՝ ժամանակը ցույց կտա: Սա իսկապես անկեղծ է:

Միայն ժամանակը կստուգի և կչափի, թե ինչքանով է նոր կառավարությունը նոր նաև գործով, մոտեցումներով և արդյունքներով: Դրան զուգահեռ՝ այդ ժամանակի մեջ Հայաստանը գտնվելու է Եվրասիական զսպաշապիկով, որը իր ներքին ու արտաքին լուրջ ազդեցությունն է թողնելու իշխանության կայացնելիք որոշումների վրա: Իսկ քանի որ արտաքին և ներքին քաղաքականություններն ու որոշումները առնվազն անտեսանելի թելով խիստ շաղկապված են, և մեկից բխում է մյուսը, գործնականում անհերքելի է, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվող ամենալավ կառավարության ծրագրի ազդեցությունը Հայաստանի ընթացքի վրա ավելի քիչ է, քան Եվրասիական միություն կոչվող քաղաքական կառույցի:

Եվ այս իմաստով իրավիճակը, երբ Հայաստանում ներկայացվում է կառավարության նոր ծրագիրը, իսկ Սերժ Սարգսյանը Եվրոպայում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին, խորհրդանշականությունից զատ՝ առաջ է բերում հարցը, թե որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը, երբ ծրագիրը սկսի իրականացվել՝ Եվրոպայո՞ւմ, թե՞ Եվրասիայում:

Իհարկե, խոսքը ոչ թե ֆիզիկապես, այլ գործունեության և մոտեցումների մշակույթով, առաջնահերթություններով, արժեքներով որևէ տեղ լինելու մասին է, Հայաստանը որևէ քաղաքակրթական միջավայրում դիտարկելու մասին: Որովհետև, ըստ էության, այն ծրագիրը, որ այժմ ներկայացնում է կառավարությունն ու իրավացիորեն խոսում բարեփոխումների կենսական անհրաժեշտության մասին, խոշոր հաշվով Հայաստանին առաջարկվում էր, և Հայաստանը քննարկում էր դեռևս մի քանի տարի առաջ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի համատեքստում: Այդ համաձայնագիրը, որից Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարվեց բավականին ամոթալի ձևով, Հայաստանին խոշոր հաշվով հենց բարեփոխումների գործընկերային առաջարկ էր՝ փոխշահավետ տարբեր ուղղություններով, նաև ռազմաքաղաքական զգալի ներքին կշռով:

Հայաստանը երեք տարի առաջ հրաժարվեց այդ բարեփոխումներից՝ հօգուտ Եվրասիական միության, որում հասկանալին միայն այն է, որ այդ միությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործիքն է քաղաքակիրթ աշխարհի դեմ պայքարում: Հնարավո՞ր է բարեփոխվել՝ լինելով այդ գործիքի դետալներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում